ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թող մարդիկ սովորեն նորմալ զազրախոսել

Թող մարդիկ սովորեն նորմալ զազրախոսել
30.03.2025 | 07:48

Ասում եմ՝ ժամանակը չի՞, որ Պետական համալսարանում կիրառական զազրախոսության ամբիոն բացեն, մարդիկ սովորեն նորմալ զազրախոսել, թե չէ անգրագետ, անճաշակ, մեկը մյուսին կրկնող․․․ Մարդ Zzվում ա, որ կարդում ա։

Թող նորմալ զազրաոճաբանություն սովորեն, արձակ ու չափածո հայհոյաբանություն, բարդ համադասական ու ստորադասական լուտանք, այլաբանական վայրահաչություն, ռեալիստական անեծք և այլ գործնական ու տեսական առարկաներ։

Մեկ էլ տեսար՝ անբարոյաքաղաքական բանահյուսության նոր ժանր ստեղծվեց, ու մենք էլի առաջինը կլինենք աշխարհում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8647

Մեկնաբանություններ